«Մոնակոն» կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի զարգացման տեմպերից և մարզչի ու խաղացողների միջև գնալով ավելի վատ հարաբերություններից:
Կովաչը մարզում է «Մոնակոն» 2020 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։