Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ակումբի մամուլի ծառայության տվյալով՝ 53-ամյա մարզչի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Կովաչը «Բորուսիան» գլխավորել է 2024 թվականի ձմռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը 2024/2025 մրցաշրջանի Բունդեսլիգայում զբաղեցրել է չորրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Նոր մրցաշրջանի առաջին խաղում «Բորուսիան» 3:3 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Սանկտ Պաուլիի» հետ։ Հաջորդ խաղում դորտմունդցիները կմրցեն «Ունիոնի» դեմ՝ «Դորտմունդ» մարզադաշտում։




























































