Անգլիական «Լիվերպուլը» չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Ադամ Լալանայի հետ և մի քանի ակումբներ սկսել են պայքարը անգլիացու համար, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետքրքրված էին ՝ «Տոտենհեմը», «Արսենալը» և «Լեսթերը»: Այժմ նրանց են միացել՝ «Բորնմութը» և իտալական «Պարման»:
Նշվում է, որ իտալական ակումբը համաձայնեցրել է Լալանայի անձնական պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: