25.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Թիմեր, որոնք դեռ հաղթանակ չեն տարել թոփ–5 լիգաների այս մրցաշրջանում

    Ռեալը՝ Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդակիր

    Լա լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

    Անգլիական ակումբները հնարավոր է մնան առանց ՖԻՖԱ–ի մրցաշարերի․ հայտնի են մանրամասները

    Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

    Ֆաբրեգասը խոսել է ապագայում Բարսելոնան գլխավորելու հնարավորության մասին

    Սեփական դարպասն ամենաշատ գոլ ընդունած թիմերը թոփ լիգաներում

    Ցանկանում եմ իմ հարգանքն ու աջակցությունը հայտնել Մարոկկոյի ժողովրդին և հավաքականին․ Մանե

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

        Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

        🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հրազդանին, և ի՞նչ խոշոր մրցաշարեր կընդունի Հայաստանը 2027 թվականին

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Թիմեր, որոնք դեռ հաղթանակ չեն տարել թոփ–5 լիգաների այս մրցաշրջանում

            Ռեալը՝ Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդակիր

            Լա լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

            Անգլիական ակումբները հնարավոր է մնան առանց ՖԻՖԱ–ի մրցաշարերի․ հայտնի են մանրամասները

            Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

            Ֆաբրեգասը խոսել է ապագայում Բարսելոնան գլխավորելու հնարավորության մասին

            Սեփական դարպասն ամենաշատ գոլ ընդունած թիմերը թոփ լիգաներում

            Ցանկանում եմ իմ հարգանքն ու աջակցությունը հայտնել Մարոկկոյի ժողովրդին և հավաքականին․ Մանե

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

                🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հրազդանին, և ի՞նչ խոշոր մրցաշարեր կընդունի Հայաստանը 2027 թվականին

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Նախ պետք է հաղթես ինքդ քեզ, հետո՝ փորձություններին. Ռազմիկ Միսակյան

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ
                  17.04.22 / 20:51
                  0

                  Գրեփլինգի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ռազմիկ Միսակյանն ArmSport-ի հետ զրույցում պատմել է առաջիկա մրցաշարերի, գոտեմարտերին տրամադրվելու իր բանաձևի և անհաջողությունները հաղթահարելու մասին։

                  -Ռազմիկ, ինչպե՞ս սկսեցիք զբաղվել գրեփլինգով:

                  -Երկար տարիներ զբաղվել եմ ըմբշամարտով և քանի-որ գրեփլինգը ձևաչափով նման էր ըմբշամարտին,որոշեցի ուժերս փորձել։ Սկսեցի հաճախել մարզումներին ու կարճ ժամանակում հասկացա,որ ինձ մոտ ստացվում է։ Մարզիչների առաջարկով մասնակցեցի Հայաստանի առաջնությանը և հաղթեցի ,որին հաջորդեց Եվրոպայի առաջնությունը։

                  — Հայաստանում գրեփլինգով սկսեցին զբաղվել մոտավորապես մեկ տարի առաջ։ Այդքան կարճ ժամանակում կարողացաք յուրացնել մարզաձևի տեխնիկան և մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք այդ ամբողջ ընթացքում:

                  -Առաջին հերթին ինձ օգնեց փորձառությունս ըմբշամարտում,սակայն շատ կարևոր դեր ունի նաև նպատակադրված աշխատանքը։ Հաղթանակի հասնելու համար պետք է պատրաստ լինես շատ աշխատել և անցնել ցանկացած դժվարության միջով, ինչը վաղ թե ուշ իր արդյունքը կտա։ Նախ պետք է հաղթես ինքդ քեզ, հետո՝ փորձություններին։ Ես նույնպես մեծ դժվարություններ եմ հաղթահարել մինչև այս մեդալը նվաճելը։ Ճիշտ է՝ արծաթ, բայց անպայման գնալու եմ ոսկու հետևից ։

                  -Երկար տարիներ զբաղվել եք ըմբշամարտով, ըմբշամարտի եվրոպայի առաջնության մրցանակակիր եք։ Ինչպե՞ս որոշեցիք փոխել մարզաձևը։

                  -Պարզապես ինձ փորձել եմ այլ ձևաչափում, ինչը ստացվել է։ Կյանքիս մեծ մասը եղել եմ ըմբշամարտի մեջ և հիմա էլ չեմ թողել ըմբշամարտը։ Ամեն տարի հրավերք եմ ստանում ու մասնակցում եմ Ավստրիայում անցկացվող ակումբային առաջնություններին։

                  -Եվրոպայի առաջնությունից շատ քիչ ժամանակ է անցել։ Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։

                  -Պատրաստվում եմ սեպտեմբերի 4-6-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։

                  -Մրցաշարերից առաջ յուրաքանչյուր մարզիկի մոտ մի փոքր լարվածություն է առաջանում։ Ինչպե՞ս եք հաղթահարում դրանք։

                  -Ավելի շատ լարվում էի փոքր տարիքում, երբ դեռ նոր էի փորձ ձեռք բերում ։ Հիմա հավանաբար կապված փորձառության կամ տարիքի հետ, լարվածություն չի առաջնում։ Կարծում եմ՝ դա խանգարում է մարզիկին արագ կողմնորոշվել և արդյունքը լինում է սպասվածից վատ։

                  -Ինչ հետաքրքիր դեպք կհիշեք ,որ պատահել է մրցումների կամ մարզումների ժամանակ։

                  -Հավաքների ընթացքում,երբ ազատ ժամանակ էինք ունենում բլոտ էինք խաղում ։ Պարտվողը պետք է միանգամից 5 լիտր ջուր խմեր։ Մի օրվա ընթացքում ես երկու անգամ պարտվեցի։Հաջորդ առավոտյան,երբ մարզիչս քաշս ստուգեց, սովորականից 5 կգ ծանր էի։

                  -Ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը։

                  -Ինձ իմ աղոթքներն են մոտիվացնում, յուրաքանչյուր գոտեմարտից առաջ առանձնանում եմ բոլորից և աղոթում։ Շատ եմ համոզվել , որ աղոթքներս տեղ են հասնում, ինձ դա օգնում է ։

                  -Մարզչի տված խորհուրդներից ո՞րն է Ձեզ համար եղել ամենահիշվողը։

                  -Գոտեմարտերից առաջ մարզիչս ասում էր. «Մենք սրա համար ճանապարհ ենք անցել ու դեռ ավելի մեծ ճանապարհ ունենք անցնելու ,մենք պատրաստ ենք» ։ Այս խոսքերը միշտ իմ մտքում են։ Շատ կարևոր է,որ մարզիչդ, ով քեզ հասցրել է այդ մակարդակին, հավատում է քո ուժերին։

                  -Ո՞ր հայտնի մարզիկից կցանկանայիք խորհուրդներ ստանալ։

                  -Խորհուրդներ կուզեի լսել Բուվայսար Սայտիևից , քանի-որ նա ինձ համար լեգենդար ըմբիշ է։ Դեռահաս տարիքից ցանկանում էի նրա նման լավ գոտեմարտել։

                  -Հայկական սպորտի անվանի մարզիկներից կա՞ այնպիսի մեկը, ով ոգեշնչում է Ձեզ։

                  -Կարելի է ասել,որ բոլորն էլ իրենց հաղթանակներով ոգեշնչում են։ Հետևում ու հպարտանում եմ բոլորի հաղթանակներով։

                  —————-

                  Եթե ոչ սպորտ ապա ՞…

                  Բիզնես

                  Ինչիպիսի՞ն է Ռազմիկը սպորտից դուրս 

                  Սպորտից դուրս ևս շատ ակտիվ եմ։ Ընկերներիս հետ սիրում եմ ավտոարշավների մասնակցել, որսորդությամբ զբաղվել։ Հետաքրքիր վայրեր եմ սիրում այցելել ։

                  Ի՞նչ խորհուրդ կտաք դեռահաս մարզիկներին

                  Խորհուրդ կտամ մարզվեն հավատով։ Հստակ նպատակ դնեն իրենց առջև ու հասնեն դրան։ Ճիշտ է, կհանդիպեն դժվարությունների, բայց հետո կհասկանան ,որ դժվարությունով ձեռք բերած հաջողությունը ամենասպասվածն է ու հաճելին։

                  Նելլի Ավետիսյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Թիմեր, որոնք դեռ հաղթանակ չեն տարել թոփ–5 լիգաների այս մրցաշրջանում

                  25.11.26

                  Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարում

                  25.11.26

                  Ռեալը՝ Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդակիր

                  25.11.26

                  Լա լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

                  25.11.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Թիմեր, որոնք դեռ հաղթանակ չեն տարել թոփ–5 լիգաների այս մրցաշրջանում

                  23:08 / 25.11.26

                  Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարում

                  23:00 / 25.11.26

                  Ռեալը՝ Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդակիր

                  22:44 / 25.11.26

                  Լա լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

                  22:22 / 25.11.26

                  Անգլիական ակումբները հնարավոր է մնան առանց ՖԻՖԱ–ի մրցաշարերի․ հայտնի են մանրամասները

                  22:11 / 25.11.26

                  Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

                  21:45 / 25.11.26

                  Ֆաբրեգասը խոսել է ապագայում Բարսելոնան գլխավորելու հնարավորության մասին

                  21:18 / 25.11.26

                  Սեփական դարպասն ամենաշատ գոլ ընդունած թիմերը թոփ լիգաներում

                  21:07 / 25.11.26

                  Ցանկանում եմ իմ հարգանքն ու աջակցությունը հայտնել Մարոկկոյի ժողովրդին և հավաքականին․ Մանե

                  20:41 / 25.11.26

                  Նյուքասլի սեփականատերերը մտադիր են վաճառել ակումբի բաժնետոմսերի մի մասը

                  20:18 / 25.11.26

                  Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքական

                  20:05 / 25.11.26

                  Ռահիմ Սթերլինգը դատապարտվել է 12 ամսվա պայմանական ազատազրկման

                  19:15 / 25.11.26

                  Ի՞նչ է կատարվում Մուսիալայի շուրջ․ մյունխենյան ակումբը փակել է պայմանագրի վերաբերյալ շահարկումները

                  18:15 / 25.11.26

                  Արթուր Պետրոսյանը աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին

                  17:10 / 25.11.26

                  Կկարողանա՞ որևէ մեկը հասնել Մեսիի և Ռոնալդուի մակարդակին․ Գվարդիոլայի պատասխանը

                  16:20 / 25.11.26

                  Օզիլը հիշել է Բարսելոնայից կրած 0։5 հաշվով պարտությունից հետո Մոուրինյուի արձագանքը

                  15:15 / 25.11.26

                  Ֆանտաստիկ արդյունավետություն․ Մբապեն շրջանցեց բրազիլացի Ռոնալդոյին

                  14:20 / 25.11.26

                  Ադրբեջանական ակումբը կկարողանար հանդես գալ Լա Լիգայում․ Հանսի Ֆլիկ

                  13:19 / 25.11.26

                  Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի և Պորտուգալիայի հավաքականի կոնֆլիկտի մասին

                  12:35 / 25.11.26

                  Նյուրնբերգում Ստյոպա Մկրտչյանի նկատմամբ համբերությունն ավարտվում է․ Bild

                  11:18 / 25.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ խոսում են թվերը․ Հայաստանի հավաքականի արտագնա խաղերի «անե՞ծքը»

                  21:18 / 15,11,26

                  Կարդալ ավելին

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիական թիմի ֆուտբոլիստը տարօրինակ վնասվածք է ստացել մարզման ժամանակ

                  22:22 / 24.11.26

                  Կարդալ ավելին

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.