Մարմնամարզության Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ուղեկցությամբ մեկնել է Եգիպտոս, որտեղ մարտի 17-20-ը կանցկացվի Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլը:
Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:
Հիշեցնենք՝ հայ մարմնամարզիկներն ընդհանուր առմամբ 5 մեդալ էին նվաճել Աշխարհի Գավաթի առաջին երկու փուլերում:
Աշխարհի Գավաթի չորրորդ փուլը կանցկացվի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցելու։