Հայտնի են դարձել հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Բրեշիայի» հետ կնքած պայմանագրի մանրամասները։
Corriere della sera-ի տեղեկացմամբ՝ գործող պայմանագրի համաձայն 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան եկամուտը կազմելու է 1 մլն եվրո, սակայն այս մրցաշրջանի ավարտին այն կարող է 4 անգամ աճել բոնուսների հաշվին։ Դրա համար թիմը պետք է պահի տեղը Ա Սերիայում, իսկ Մարիոն ինքը 15 գոլից պակաս չպետք է խփի առաջնությունում։
Բալոտելին «Բրեշիա» էր տեղափոխվել նախորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։