Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, տեղեկացնում է Calcio Italia-ն:
Նեապոլյան ակումբը հարձակվող է փնտրում, քանի որ թիմի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող է լքել ակումբը:
Հիշեցնենք, որ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի սեփականատեր Ռոկո Կոմիսոն ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար:
Հավելենք, որ կիսապաշտպանին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Ինտերը» և «Յուվենտուսը» և «Լիվերպուլը»: