Լա լիգայի հերթական տուրի խաղում «Գրանադան» ընդունել էր «Կադիսին»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Տանտերերի կազմում 33-րդ րոպեին հեռացվեց Դոմինգոս Դուարտեն։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկված չէր հյուրերի հայտացուցակում։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Գրանադան» (25 միավոր) 17-րդ տեղում է, իսկ «Կադիսը» (21)՝ 18-րդ։
























































