Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կայացրած որոշման մասին, ըստ որի Ռուսաստանի ազգային թիմը և ակումբները չեն կարող մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
«Ասել, որ հիասթափված ենք այս որոշումից, նշանակում է ոչինչ չասել։ Իհարկե, ակնկալում էինք, որ աշխարհի առաջնության ուղեգրերի համար պետք է պայքարել անցումային խաղերի միջոցով։
Ցավում եմ այն տղաների համար, որոնք երազում էին հանդես գալ աշխարհի առաջնությունում։ Հույս ունեմ, որ այս որոշումը կարճ ժամանակահատվածում փոփոխման կենթարկվի»,- մարզչի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։