Եվրալիգայի մասնակից իսպանական թիմերը համաձայնում են խաղեր խաղալ ռուսականների թիմերի հետ, հայտնում է R-sport-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ակումբներն ասում են, որ ռուսների հետ խաղալուց հրաժարվելու որոշումը վերևից է պարտադրված։ Անձամբ իրենք այս ամենի հետ կապ չունեն և պատրաստ են խաղահրապարակում հանդիպել ռուսական թիմերի հետ»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Իսպանիան Եվրալիգայում ներկայացնում են «Բարսելոնան», «Ռեալը» և «Բասկոնիան»: Ռուսաստանը ներկայացնում են՝ ԲԿՄԱ-ն, «Զենիթը» և ՈւՆԻԿՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսն առաջարկել էր Եվրամիությանը հեռացնել ռուսական թիմերին եվրոպական մրցումներից։ Բացի բասկետբոլի թիմերից, այս միջոցը կարող է տարածվել նաև «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի վրա։