Իռլանդիայի ֆուտոլի ֆեդերացիան հայտարարել է, որ տեղի թիմերը չեն խաղա ռուսական ակումբների և հենց հավաքականի դեմ.
«Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիային և հաստատում է, որ իռլանդական ոչ մի թիմ չի խաղա Ռուսաստանի դեմ՝ ցանկացած մակարդակում»,- ասվում է ֆեդերացիայի՝ Թվիթերի պաշտոնական էջում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն կարող է Մոսկվայի «Սպարտակին» հեռացնել Եվրոպա լիգայից:
ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին պարտադրել է խաղեր անցկացնել առանց դրոշի, հիմնի և երկրպագուների: Այդ խաղերում Ռուսաստանի հավաքականը կանվանվի «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ»:
























































