Իտալական «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Մատեո Պեսինան խոսել է ուկրաինացի Ռուսլան Մալինովսկու և ռուս Ալեքսեյ Միրանչուկի հարաբերությունների մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին։
«Օրերս, երբ պատերազմի խելագարությունը շրջվեց Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ, նրանք գրկախառնվեցին Ցինգոնիայում (Բերգամոյի մերձակայքում գտնվող քաղաք, որտեղ գտնվում է ակումբի մարզաբազան):
Ֆուտբոլը միավորում է այն, ինչը փորձում է բաժանել մարդկային խելագարությունը:
Դադարեցրեք պատերազմն Ուկրաինայում»,- գրել է Պեսինան սոցցանցերում, հայտնում է РБК-ն։