Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը մեկնաբանել է Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի՝ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Ռուսաստանի հավաքականի հետ խաղալուց հրաժարվելը։
Մասնագետն ասել է, որ վերջին շրջանում սպորտը դարձել է քաղաքական ճնշման գործիք։
«Եթե կա բարձրագույն կազմակերպության նման որոշում, ապա կամ պետք է ընդունեն այս պայմանները, կամ պետք է ընդունեն տեխնիկական պարտությունը։
Այժմ բոլոր որոշումները հակասում են այն սկզբունքին, որ սպորտը դուրս է քաղաքականությունից: Իմ կարծիքով, վերջին տարիների իրադարձությունները հաստատում են, որ սպորտը քաղաքական խաղի մասն է», — մեջբերում է Իգնատևին RT-ն։