«Պարման» նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ։
Այս տեղեկությունը հայտնել է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Այս լուրը հաստատել է նաև ակումբի սեփականատեր Կայլ Կրաուզեն, հայտնում է ինսյադեր Ջանլուկա դի Մարցիոն։
Նշվում է, որ ակումբի և Բուֆոնի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2024 թվականի հունիսը։
Շուտով պաշտոնապես պետք է հայտարարվի լեգենդի հետ համագործակցության երկարաձգման մասին։ 2024 թվականին Բուֆոնը կնշի իր 46-ամյակը։