«Գրեմիոյի» կիսապաշտպան Մաթիաս Վիլյասանտին քարով հարված է ստացել գլխին այն բանից հետո, երբ անհայտ անձինք հարձակվել են թիմի ավտոբուսի վրա, հայտնում է բրազիլական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 26-ին «Բեյրա-Ռիո» մարզադաշտի մոտակայքում, որտեղ «Գրեմիոն» պետք է մրցեր «Ինտերնասիոնալի» հետ: Անհայտ անձինք քարերով հարվածել են ավտոբուսի պատուհաններին, իսկ «Գրեմիոյի» ֆուտբոլիստներից ոմանք վնասվածքներ են ստացել:
Վիլյասանտին տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտության արդյունքում պարզվել է՝ նրա մոտ գանգուղեղային վնասվածք է, ուղեղի ցնցում և բազմաթիվ հեմատոմաներ: Վիլյասանտին գիշերը հիվանդանոցում անցկացնելուց հետո դուրս է գրվել և գնացել տուն:
Հայտնի է նաև, որ երկու կասկածյալ է ձերբակալվել: