«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի երկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմմաբ, իտալական «Յուվենտուսը» 28-ամյա ֆուտբոլիստին իր գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձրել ամառային տրանսֆերային պատուհանի համար և պատրաստ է Պոգբային թիմ վերադարձնել, որի կազմում արդեն հանդես եկել է 2012-ից 2016 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ի 14 խաղում դարձել է գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը 55 մլն եվր է գնահատվում: