42-ամյա իսպանացի մասնագետ Չավին, ով գլխավորում է «Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Աթլետիկին» (4-0) հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին:
«Պեդրի՞: Նրա հիմնական առանձնահատկությունն այն է, թե ինչպես է նա հասկանում խաղը, ինչպես է շարժվում պաշտպանական, կիսապաշտպանական և հարձակվողական գծերի միջև, ինչպես է զարգացնում խաղը: Նա ինձ շատ է հիշեցնում Անդրես Ինիեստային։ Նա հրաշալի է։ Ես նրա նման շատ տաղանդներ չեմ տեսել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո: