Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո լուրջ փոփոխություններ կազնի թիմի կազմում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Շատ խաղացողներ մեծ գումարներ են ստանում, բայց չեն ընդգրկվում «սերուցքայինների» մարզչական շտաբի և ղեկավարների ծրագրերում։
Մադրիդի «Ռեալը» նոր ակումբներ է փնտրելու Էդեն Ազարի, Լուկա Յովիչի, Մարսելոյի, Իսկոյի համար։ Թիմը կարող են լքել նաև Անդրեյ Լունինը, Մարիանո Դիասը և Դանի Սեբալյոսը։ Գարեթ Բեյլը կհեռանա թիմից պայմանագրի ավարտից հետո` մրցաշրջանի ավարտին:
Նաև Մադրիդի «Ռեալը» կարող է ազատվել երիտասարդ Էդուարդո Կամավինգայից, ով բոլորովին չի արդարացնում մարզիչների սպասելիքները։