«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալ Իվան դե լա Պենյային անցած շաբաթ նկատել են Մադրիդի «Ռեալի» գրասենյակում: Այս մասին հայտնում է Marca-ն:
17-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը կապտանռնագույնների հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում:
Ընթացիկ մրցաշրջանում Գավին Լա Լիգայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: