Փետրվարի 24-ին Նեապոլում կայացավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հադիպումը, որում Բարսելոնան 4:2 հաշվով հաղթեց Նապոլիին։
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը՝ Marca-ին հղումով, մարզադաշտի միջանքում կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին, անցնելով Դիեգո Մարադոնայի հուշարձանի մոտով, անհամապատասխանություն է նկատել։
Նրան հաջողվել է ականատեսներին զարմացնել մանրուքների նկատմամբ իր ուշադրությամբ։
«Շատ գեղեցիկ է: Միակ խնդիրն այն է, որ գնդակն այստեղ աջ ոտքի վրա է, իսկ Մարադոնան ձախլիկ էր»,- ասել է մարզիչը: