«Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն ընդգրկվել է ակումբի փառքի սրահում:
Կամերունցի նախկին ֆուտբոլիստն ընտրվել է թիմի ամենանշանակալի խաղացողների ցուցակում ընդգրկվելու համար երկրպագուների շրջանում քվեարկությամբ։
Էտո’Օ-ն «Ինտերում» խաղացել է 2009-ից 2011 թվականներին: Միլանյան ակումբի կազմում նա նվաճել է վեց տիտղոս, այդ թվում՝ 2009/10 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը։
Ջանլուկա Պալյուկան, Մարկո Մատերացին և Ուեսլի Սնեյդերը անցյալ տարի ևս ընդգրկվել են «Ինտերի» փառքի սրահում: