«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի ապագան անորոշ է:
«Լիոնը», որը լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստով, չի կարող պայմանավորվել Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ իրանցի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։ Կողմերի բանակցությունները ձգձգվում են: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիոնն» Ազմունի համար առաջարկել է 3 միլիոն եվրո, սակայն «Զենիթը» ցանկանում է իր խաղացողի համար նվազագույնը երկու անգամ ավելինլ: Ֆրանսիական ակումբը սպասում է, որ 2022 թվականի ամռանը Սերդարը կդառնա ազատ գործակալ և կկարողանա անվճար հեռանալ սանկտ Պետերբուրգյան թիմից։
Այս մրցաշրջանում իրանցի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։