«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը մոտ ապագայում կարող է հեռանալ ակումբից: Այս մասին գրում է Calciomercato-ն։
Հաղորդվում է, որ թուրինյան թիմի ղեկավարությունը մտադիր է վաճառել բրազիլացուն, քանի որ դժգոհ է նրա խաղային որակից։
Այս մրցաշրջանում Արտուրը բոլոր մրցաշարերում անցկացրած 7 հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 166 րոպե։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։