«Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունը ձմռանը կարող է հեռանալ պետերբուրգյան թիմից՝ տեղափոխվելով Լիոն։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին արտասահմանյան ու ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես նշում է Le Quotidien du Sport-ը, «Լիոնը» մտադիր է ձմռանը գնել իրանցուն։
«Լիոնի» ներկայացուցիչները պետք է կապվեին «Զենիթի» հետ նոյեմբերի վերջին՝ հունվարին պայմանավորվելու համար։
Ազմունը ռուսական ակումբում է 2019 թվականից։