Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել Sports.kz-ի թղթակիցին՝ պատասխանելով մի քանի արդիական հարցերի․
— Տիգրան, նախորդ մրցաշրջանի ավարտին լուրերը Ձեզ տարբեր երկրների տարբեր ակումբներ էին ուղարկում, բայց վերջում պայմանագիր կնքեցիք «Աստանայի» հետ: Ինչո՞ւ այդպես որոշեցիք:
-Դե, ես չգիտեմ … Ես խորհրդակցել եմ ընտանիքիս հետ, և կատարել այս որոշումը:
-Ի՞նչ այլ ակումբներ ևս Ձեզ առաջարկեցին պայմանագիր, եթե գաղտնիք չէ:
-Անկեղծ ասած, ես շատ առաջարկներ ունեի պայմանագիր կնքելու համար, բայց ես ցանկանում էի խաղալ «Աստանայի» կազմում:
-Իսկ MLS-ում խաղալու տարբերակները․ որքանո՞վ էին լուրջ:
-Այո, շատ լուրջ էին: ԱԵԿ-ի պես, ինչպես մնացածը:
Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ «Աստանայում»:
-Ընդունեցին ինձ այստեղ շատ լավ։
—«Աստանայի» հարձակման աջ եզրում դուք կունենաք շատ լուրջ մրցակից՝ ի դեմս Մարին Տոմասովի: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Մրցակցությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում:
—Միգուցե Միխալ Բիլեկը Ձեզ այլ դիրքում է տեսնում: Արդյո՞ք նա որևէ բան ասել է այդ մասին:
-Դե, ես չգիտեմ: Միգուցե։ Ամեն ինչ հնարավոր է:
-«Կայսարից» հետո «Աստանայի» նման ակումբում պետք է ամեն ինչ նորից ապացուցել: Պատրա՞ստ եք դրան:
-Ես «Կայսարում» էլ էի ամեն օր ապացուցում, որ լավագույնն եմ և այստեղ էլ նույնը կանեմ: Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի:
-Դուք ավելի վաղ դարձել եք Մակեդոնիայի չեմպիոն: Կարծում եք, որ ժամանա՞կն է Ղազախստանում նման տիտղոս նվաճելու:
-Այո, ես իսկապես ուզում եմ դառնալ Ղազախստանի չեմպիոն:
-Ի՞նչ եք սպասում «Աստանայում» Ձեր ելույթներից:
-Շատ հաղթանակներ և շատ գոլեր:
-Ղազախստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում արդեն սովորե՞լ եք տեղական կենսակերպին:
-Կարող եմ ասել, որ ես դրան սովոր եմ: Սա մեր կյանքն է. այսօր դուք այստեղ եք, վաղը՝ մեկ այլ տեղ:
—Կա՞ մի բան, որը ձեզ դեռ զարմացնում է Ղազախստանում:
-Ղազախստանն ինձ ամեն օր զարմացնում է (Ծիծաղում է):