Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դուրս եկավ Աշխարհի առաջնությունում հաջորդ փուլ, հայտնում է Հայաստանի Բռնքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Այսօր պետք է մենամարտեր 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, բայց նրա մրցակիցը չի ներկայանալու մենամարտին և հաղթանակը կշնորհվի Բազեյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 3 օր առաջ ևս Բազեյանը նման իրավիճակում էր հայտնվել․կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին էր եղել և մեր մարզիկին հաղթանակ էր շնորհվել։
Նշենք, որ այսօր հայ մարզիկներից ռինգ են դուրս գալու գերծանր կգ քաշային Դավիթ Չալոյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։
Չալոյանը Երևանի ժամանակով 17։00-ին կմենամարտի Ուկրաինան ներկայացնող Ծոթնե Ռոգավայի հետ, իսկ Մադոյանը ուժերը կչափի լեհ Դամիան Դուռկաչի հետ։