Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսն առաջիկայում կարող է դառնալ իտալական «Ռոմայի» խաղացող, հայտնում է Sport. es-ը:
Դանիի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինյոն: Վերջին 2 մրցաշրջանները կիսապաշտպանը վարձավճարով անցկացրեց «Արսենալի» կազմում: Ամռանը վերադարձավ «Ռեալ», որպեսզի տեղ գտնի հիմնական թիմի մեկնարկային կազմում, սակայն Տոկիո-2020-ի ժամանակ վնասվածք ստացավ ու դեռ չի ապաքինվել վնասվածքից:
Ամեն ինչ Կառլո Անչետլոտիի ձեռքերում է: Իտալացի մասնագետը մինչև հունվարի 1-ը պետք է որոշի՝ մտնում է Սեբալյոսն իր պլաններում, թե ոչ: Եթե պատասխանը բացասական եղավ, իսպանացին ձմռանը կհեռանա Մադրիդից, սակայն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց:
Նրա գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: