«Ռեալը» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերը: Իսպանացին վերջին 2 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Արսենալի» կազմում:
24-ամյա կիսապաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել «Բետիսը», սակայն վերջինս տրանսֆերի դիմաց պատրաստ չէ վճարել 30 մլն եվրո: Հնարավոր է, որ «Բետիսը» Սեբալյոսին իր կազմ հրավիրի վարձավճարով:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 25 խաղում Դանին դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: