VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում այսօր «Սևանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»։
Հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից մի փոքր ուշ՝ տեխնիկական խնդիրների պատճառով, և ավարտվեց առանց գոլերի՝ 0-0։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 17 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 14 միավորով 5-րդ տեղում են։
Նշենք, որ այսօր «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է Չարենցավանի «Վանին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
























































