VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում այսօր «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սևանին»։
Չարենցավանում կայացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի` 0-0։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 9 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 16 միավորով 4-րդն են։
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի այս տուրի հերթական հանդիպումը․ «Նոան» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։
























































