VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում այսօր «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»։
Այս խաղում հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան․ առաջին խաղակեսում այս հանդիպման միակ գնդակն իր հաշվին գրանցեց Նարեկ Գրիգորյանը։ Նշենք, որ տանտերերը հանդիպումը ավարտեցին 10 հոգով․ խաղի ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ Մուստաֆինը։
10-րդ տուրից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 8 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 13 միավորով 5-6-րդ հորիզոնականը «Նոայի» հետ։