Այսօր մեկնարկում սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում:
Հայաստանի հավաքականը ներկայանալու է հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան, մարզիչ՝ Հայկ Նազարյան, մրցավար՝ Հակոբ Սերոբյան:
Հիշեցնենք, որ ՀՀ-ից մեկնելիս, մեր մյուս մասնակցի՝ Վահագն Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են Covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը դրական է եղել: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոում:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 18-ից-24-ը: