«Ատլետիկոն» բանակցություններ է վարում ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրերի շուրջ, իր թվիթերյան էջում գրել է իտալացի լրագրող Մատեո Մորետտոն:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ թիմում կմնա կիսապաշտպան Թոմա Լեմարը: Նա նոր պայմանագիր կստորագրի: Դարպասապահ Յան Օբլակի հետ բանակցությունները շարունակվում են: Սպասվում է, որ դարպասապահի հետ համաձայնության գալու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են 2023 թվականին: 28-ամյա Օբլակն այս մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 10 խաղ ՝ բաց թողնելով յոթ գոլ: