«Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարը կարող է տեղափոխվել Գերմանական Բունդեսլիգա: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Աղբյուրի համաձայն, «Բայերը» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ: Ֆրանսիացին ընդգրկված չէ «Ատլետիկոյի» մարզչական շտաբի ծրագրերում, ուստի ակումբը պատրաստ կլինի բաց թողնել նրան:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: