Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է ֆուտբոլիտին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում վնասվածքից և հաղթական խաղեր։
Հիշեցնենք՝ Համբարձումյանն այս անգամ հավաքական չի հրավիրվել․ նա Գերմանիայի հետ խաղում ազդրի մկանային վնասվածք էր ստացել ու դեռևս չի վերականգնվել: