Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Էմպոլիին» ու հաղթանակ տարավ 2-0 հաշվով։
42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Լորենցո Պելեգրինին։
Իսկ արդեն երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Աբրահամի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ վրա հասած Մխիթարյանը մոտ տարածությունից գրավեց դարպասի ձախ անկյունը՝ հաշիվը դարձնելով 2-0:
Մրցակիցը ոչինչ չկարողացավ անել ու խացն այդպես էլ ավարտվեց։