«Ուրարտուի» 25-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը շարունակում է վերականգման ակտիվ գործընթացը։ Ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով, իսկ վերջին շրջանում արդեն սկսել է վազքային վարժություններ իրականացնել։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրարտուի» բժիշկ Արսեն Համբարյանի խոսքով Միրանյանի վերականգնման գործընթացը դրական դինամիկա ունի․
«Միրանյանի վերականգնման գործընթացը բավականին հաջող է ընթանում։ Տևական ժամանակ է՝ նա մարզվում է մարզասրահում, վերջին շրջանում էլ սկսել է վազքային վարժություններ կատարել։ Միջազգային դադարից հետո նա արդեն մասնակիորեն կմիանա ընդհանուր խմբին, բայց կմարզվի սահմանափակումներով։ Ըստ մեր հաշվարկի Միրանյանը պետք է որ հոկտեմբերի վերջ արդեն մարզվի ամբողջ ծանրաբեռնվածությամբ», — ասել է Համբարյանը:
Հավելենք, որ ընթացիկ առաջնությունում Միրանյանը մասնակցել է 3 հանդիպման։