ՈՒթ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն, ով հայտարարել է Ֆիլիպինների նախագահի պաշտոնին հավակնելու մտադրության մասին, Twitter-ում գրառում է կատարե՝ հաստատելով, որ ավարտում է իր մարզական կարիերան:
«Շնորհակալություն աշխարհի ամենամեծ երկրպագուներին և ամենամեծ սպորտին: Շնորհակալություն բոլոր հիանալի հուշերի համար: Սա երբևէ կայացրած ամենադժվար որոշումն է, բայց ես ինքս հաշտվել եմ այդ մտքի հետ: Հետևեք ձեր երազանքներին, քրտնաջան աշխատեք և կտեսնեք, թե ինչ է տեղի կունենա: Ցտեսություն, բռնցքամարտ», — գրել է Պակյաոն:
To the greatest fans and the greatest sport in the world, thank you! Thank you for all the wonderful memories. This is the hardest decision I’ve ever made, but I’m at peace with it. Chase your dreams, work hard, and watch what happens. Good bye boxing. https://t.co/Bde4wO82sA
— Manny Pacquiao (@MannyPacquiao) September 29, 2021
Իր կարիերայի ընթացքում 42-ամյա Պակյաոն հաղթել է 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), կրել է 8 պարտություն, 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի: