VBET ՀՊԼ 8-րդ տուրի շրջանակում «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Այս խաղում գրանցվեց միայն մեկ գոլ․ հանդիպման 23-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլի հեղինակը դարձավ «Նորավանքի» ֆուտբոլիստ Սերգեյ Օրլովը։
Տանտերերն այս խաղից հետո 8 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, հյուրերը 7 միավորով 8-րդ տեղում են։
Վաղը կկայանա ևս երկու հանդիպում․ «Սևանը» սեփական հարկի տակ կընդունի «Արարարտ-Արմենիային» (16:30), իսկ «Ուրարտուն»՝ «Նոային» (19:30)։
























































