Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» — ՀԻԿ հանդիպման տոմսերն այսօրվանից հասանելի են առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:
Խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:45-ին:
«Ալաշկերտ» — ՀԻԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում՝ վաղը (սեպտեմբերի 25) ժամը 12:00-ից:
Տոմսերի արժեքն է՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ:
Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։
























































