Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»:
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին Սոտտիլի գոլի շնորհիվ: Երկրորդ կեսում միլանյան թիմը 3 անգամ պատասխանեց. աչքի ընկան Դարմիանը, Ջեկոն ու Պերիշիչը:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 13 միավորով առաջատարն է, իսկ «մանուշակները» 9 միավոր ունեն: