ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան նշել է ծննդյան տարեդարձը: Օգոստոսի 14 -ին իսպանացին դարձավ 32 տարեկան:
Տոնակատարությանը ներկա էին փարիզյան ակումբում Էրրայի շատ գործընկերներ, մասնավորապես՝ Նեյմարը, Կեյլոր Նավասը, Անխել դի Մարիան, Մաուրո Իկարդին, Մարկո Վերատին, Լեանդրո Պարեդեսը, ինչպես նաև նորեկներ՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Աշրաֆ Հակիմին և Վեյնալդումը:
Միևնույն ժամանակ, միջոցառմանը չի մասնակցել հարձակվող Կիլիան Մբապեն, ով կարող էր լքել ակումբը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ 22-ամյա Մբապեն չի պատրաստվում երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի հիմնական հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է, սակայն վերջերս հայտնի է դարձել, որ «Լիվերպուլը» ևս կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին։
Посмотреть эту публикацию в Instagram