Հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը ազդել է իր՝ ՊՍԺ տեղափոխության վրա:
Մեսսին և Նեյմարը նախկինում միասին խաղացել են «Բարսելոնայում»:
«Նեյը նշանակալի դեր ունեցավ իմ՝ ՊՍԺ տեղափոխվելու հարցում: Ես շատ ընկերներ ունեմ ՊՍԺ-ում: Իհարկե, թիմի կազմը զարմանալի է: Նեյմարը, Դի Մարիան, Պարեդեսը … Ես այստեղ շատ ընկերներ ունեմ:
ՊՍԺ-ն և ես ընդհանուր նպատակներ ունենք: Հուսով եմ, որ մենք միասին կհասնենք դրանց», – ասել է Մեսսին մամուլի ասուլիսի ժամանակ: