Կոնֆերենցիաների Գավաթի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվում է ֆիննական ԿուՊՍ-ին, որին մեր հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է։
Խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ մեր թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
-Ի՞նչ եք սպասում վաղվա խաղում։
-Շատ ծանր հանդիպում եմ սպասում։ Բնականաբար, նախորդ հանդիպումից հետո ուսումնասիրել, վերլուծել ենք մեր խաղը։ Շատ դրվագներ կային, որտեղ մենք մի փոքր թուլացանք։ Այս մի շաբաթվա ընթացքում փորձել ենք աշխատել այդ սխալների վրա, որպեսզի վաղվա խաղում դրանք թույլ չտանք։
-Ի՞նչ պետք կլինի հաջողության հասնելու համար։
-Խաղային կարգապահություն․ սա ամենակարևորը։ Եվ ֆուտբոլիստներից կպահանջվի, որ նվիրվեն 100%-ով, որովհետև 1-0 հաշիվը հաջորդ փուլի ուղեգիր չի երաշխավորում։