Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ՝ «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 9-րդ խաղափուլում: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
Հաջորդ խաղափուլում Գուկեշի հետ կմրցի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյանը: Շանթ Սարգսյանը այսօր ոչ-ոքի է խաղացել «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:
Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլից հետո.
- Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
- Արամ Հակոբյան՝ 5 միավոր
- Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
- Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր
- Հայկ Մարտիրոսյան՝ 3 միավոր
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։




























































