Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Իտալիայի հավաքականի հաղթանակից հետո իտալացի ֆերմեր Դարիո Գամբարինը տրակտորով հսկայական գավաթ է պատկերել Վերոնայի մոտակայքում գտնվող դաշտում: Այդ մասին այտնում է ANSA-ն:
Նրա աշխատանքի մակերեսը կազմում է 20 հազար քառակուսի մետր: Գավաթի 200 մետրանոց պատկերն ուղեկցվում է «Եվրո 2020․ Իտալիա» մակագրությամբ: