«Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան կարող է կարիերան շարունակել «ՌԲ Լայպցիգում», հաղորդում է Bild-ը:
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ցլերի ղեկավարությունը պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո 25-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար՝ գումարած 12 միլիոն եվրո բոնուսներ: Միևնույն ժամանակ, Սիլվան արդեն պայմանավորվել է նոր ակումբի հետ երկարաժամկետ պայմանագրի շուրջ, համաձայն որի, նա տարեկան 4 միլիոն եվրո կվաստակի:
Նախկինում պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Անդրեն Բունդեսլիգայի 32 խաղում խփել է 28 գոլ և հինգ գոլային փոխանցում կատարել: