«Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան դուբլի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի 33-րդ տուրի «Շալկեի» դեմ խաղում:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն արդեն 27 գոլ է խփել: Դա ակումբի ողջ պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշ է «Այնտրախտի» ֆուտբոլիստների շրջանում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» հետաքրքրված է պորտուգալացու ծառայություններով: