«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է նոր հարձակվող տեսնել իր թիմում: Ակումբի ղեկավարությունն այս հարցում համակարծիք է իսպանացի մասնագետի հետ:
Մրցաշրջանի ավարտից հետո թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն հեռանալու է Մանչեսթերից: The Times-ի հաղորդմամբ, անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Այնթրախտի» կենտրոնական Անդրե Սիլվան, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը:
Այս մրցաշրջանում հարձակվողները գրանցել են հետևյալ արդյունավետությունը.
Քեյն-21
Լաուտարո-16
Հոլանդ-25
Սիլվա-25