Առաջին խմբի հաղթող «Սևանի» կազմում տեղի են ունեցել մարզչական փոփոխություններ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Գլխավոր մարզչի օգնական՝ Արա Նիգոյանի և դարպասապահների մարզիչ՝ Գոռ Եդիգարովի հետ պայմանագրերը ավարտվել են։ «Սևան» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում մարզիչներին իրենց կատարած աշխատանքի համար, և ցանկանում նոր հաջողություններ մարզչական կարիերայում։
Մոտ օրերս կտեղեկացնենք, թե ովքեր են համալրելու «Սևանի» մարզչական կազմը»,-ասված է հայտարարության մեջ։